Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Մայրաքաղաքում շաքարախտով 17 հազար հիվանդ կա

Մայրաքաղաքում շաքարախտով 17 հազար հիվանդ կա

2010 թվականի տվյալներով մայրաքաղաքում կա 17 հազար գրանցված շաքարային դիաբետով հիվանդ: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Երևանի էնդոկրինոլոգիական դիսպանսերի տնօրեն Անուշ Բունիաթյանը:

 

Շաքարախտի հայկական ասոցիացիայի տվյալների համաձայն, այս հիվանդների թիվը հանրապետությունում տարվա սկզբին հասել է 41932-ի, ինչը բնակչության 1.4 տոկոսն է կազմում: Դիսպանսերի տնօրենի խոսքով, տարբերակվում է երկու տիպի շաքարային դիաբեդ:

 

Հիվանդության առաջին տիպը հանդիպում է մինչև 20-30 տարեկան մարդկանց շրջանում, որը նախկինում երիտասարդների դիաբեդ է կոչվել: Այս դեպքում նկատվում է ինսուլինի լիակատար անբավարարություն: Իսկ երկրորդ տիպի դիաբեդը հանդիպում է մեծահասակների շրջանում: Այն հիվանդացության ամբողջ դեպքերի 80 տոկոսն է կազմում: Մեծահասակների դիաբեդի ժամանակ նկատվում է ինսուլինի հարաբերական անբավարարություն: Ա. Բունիաթյանի խոսքով, մայրաքաղաքում ինսուլինի լիակատար անբավարարությամբ` դիաբեդի առաջին տիպով, տառապում է շուրջ 1700 մարդ, իսկ երկորորդ տիպով` 2000 և ավելի քաղաքացի:

 

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում վերջին տարիներին նկատվում է շաքարային դիաբեդի հիվանդացության ցուցանիշի աճ: Այսպես` միայն մայրաքաղաքում, Ա. Բունիաթյանի տրամադրած տվյալների համաձայն, 2009 թվականի համեմատ այս տարի հիվանդության ցուցանիշի 8 տոկոս աճ է գրանցվել: Իսկ ամբողջ աշխարհում այդ ցուցանիշը 250 միլիոնի է հասնում:

 

Մայրաքաղաքում հիվանդության աճը տարեցտարի է զգացվում: Նա նշեց, որ 2011 թվականին Դուբայում կայանալիք Շաքարախտի համաշխարհային կոնգրեսի ժամանակ Շաքարախտի հայկական ասոցիացիան Շաքարախտի միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ կդառնա: Իսկ դա, ինչպես Ա. Բունիաթյանը նշեց, թույլ կտա, որ հայ մասնագետները նույնպես քաջատեղյակ լինեն բոլոր այն նորություններին, ինչ կապված է հիվանդության ու դրա բուժման հետ: Բաց այդ, Ա. Բունիաթյանը ասաց, որ այդպիսով հնարավորություն կստեղծվի աշխատել հիվանդության բուժման առումով համաշխարհային մասշտաբներին համապատասխան: Դիսպանսերի տնօրենը կարևորեց նաև դիաբեդի ազգային ծրագրի մշակման հարցը, որի անհրաժեշտությունը շատ է զգացվում:

 

Նշենք, որ տարածվածությամբ շաքարային դիաբետը սրտանոթային ու ուռուցքային հիվանդություններից հետո զբաղեցնում է 3-րդ տեղը: Չնայած բժշկության զարգացմանը, դեռևս հնարավոր չէ իսպառ վերացնել այս հիվանդությունը: Հանրապետությունում գրանցված 41932 հիվանդներից 326-ը երեխաներ են:

 

Հիշեցնենք, որ օրերս հանրապետությունում նշվեց Դիաբեդի համաշխարհային օրը: Այս տարվա կարգախոսը` Շաքարախտով հիվանդների ուսուցանումը և կանխարգելումն է: Այդ առիթով Շաքարախտի հայկական ասոցիացիան` առողջապահության նախարարության աջակցությամբ կազմակերպել էր միջազգային կոնֆերանս, որին մասնակցել են հանրապետության նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, առողջապահության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ղուկասյանը, Շաքարախտի միջազգային ֆեդերացիայի եվրոպական տարածաշրջանի ներկայացուցիչներ, հյուրեր Վրաստանից և Ռուսաստանից:

 

Ի դեպ, հիշեցնենք, որ ինսուլինով շաքարային դիաբեդով հիվանդներին պետք է ապահովի հանրապետությունը, քանի որ հիվանդության բուժումը բացառապես կատարվում է պետպատվերի շրջանակներում:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ